Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Բրդուճը վարի տվին

Բրդուճը վարի տվին
30.06.2024 | 09:15

Ես էլ ձեզ նման կարոտել էի Վաղոյին։ Երևի վերջին զրույցից շատ էր նեղացել ու երկար ժամանակ չէր երևում, բայց գիտեի, որ հենց ղեկավարությունից մի անասուն բան լսի՝ չի դիմանալու ու գալու է պարզաբանումների։ ՈՒ ղեկավարության շնորհիվ է, որ Վաղոն մի օրից ավելի նեղացած չի մնում։

Ինչ որ է, իրիկունն էկավ, կիսատ-պռատ բարևեց ու միանգամից անցավ ասելիքին․

- Վայթե դու ճիշտ էիր։

- Ո՞ր պահով։

- Էն խաղաղության բրդուճը փորձանք ա դառնալու։

- Ինչի՞ց իմացար։

- Գիշերը երազ տեսա, դե իմ երազներն էլ, գիտես, միշտ կատարվում են։

- Հլը պատմի։

- ՈՒրեմն բրդուճը սարքել էին՝ 30 մետր, ու զուռնա-դհոլով քարշ տվեցին սահման՝ խաղաղություն հաստատելու։

- Բայց բրդուճով ո՞նց պիտի խաղաղություն հաստատեին։

- Պայմանը էսպես էր։ Բրդուճի կեսը՝ 15 մետրը պիտի ադրբեջանցիները քաշեին իրանց կողմը, կեսն էլ մնար մեր կողմը։ Երկու կողմից էլ մի-մի լավ ուտող բուղա էին ճարել, որ ամեն մեկը մի ծերից ուտելով գա, սահմանի բերանին դայաղ ըլնեն իրար ու խաղաղության պայմանագիրը ստորագրեն։

- Հետաքրքիր երազ ես տեսել Վաղո, բա էդ պայմանը ո՞վ էր մտածել։

- Եվրոպացի դիտորդները, դեսպաններն ու միջազգային կազմակերպությունները։ Հա, ասեմ, որ դրանք բոլորն էլ հավաքված էին սահմանին, որ անհամություն չըլնի։

- ՈՒ չեղա՞վ։

- Էն էլ ոնց էղավ։

- Ախպոր պես շարունակի։

- Հա, ուրեմն հասան սահման, թուրքերն էկան ծերից բռնեցին, կեսը քաշեցին իրանց կողմը, դրանց բուղեն էկավ-կանգնեց իրանց ծերի առաջ ու սպասեց հրամանի, որ ուտելով առաջանա։

- Բա մեր կողմի՞ց ով էր ուտողը։

- Պառլամենտի խոզը։

- Ո՞ր խոզը։

- Պառլամենտի։

- Տեղը չբերեցի, բայց դու շարունակի։

- Վերջապես եվրոպացիք նշան արին ու փախան մի կողմ, բուղեքը վրա տվին ու ամեն մեկը իրա ծերից սկսեց խժռել։

- Բա դրա անհամությունը ո՞րն էր։

- Սկզբում ոնց որ ամեն ինչ գծածով էր գնում, բայց մեկ էլ խոզին ոգևորելու համար մեր սիմֆոնիկը սկսեց նվագել։ ՈՒ գիտե՞ս ինչ նվագեց։

- Խաչատրյա՞ն։

- Չէ, այ մարդ, Խաչատրյանի տակ էդքան բրդուճ կուտվի՞։

- Բա ո՞րը։

- «Դըմփ-դըմփ-հու՛»-ն։

- Վայ քու արա․․․

- ՈՒ գիտե՞ս ով էր չափ տալի։

- Յախք արա, էդ մեկը գլխի ընկա, ավելի լավ ա՝ չասես։ Բայց դու շարունակի։

- ՈՒրեմն խոզը, որ մի քիչ խեղճանում էր, էդ գըմփն ու ցըմփը որ լսեց, էնպես ոգևորվեց, որ իրա 15 մետրը մի շնչով խժռելով հասավ սահման ու ուտելով էրկու մետր էլ խորացավ դրանց տարածքում։

- Ջան արա, ուրեմն մերոնք վերջապես սահմանն անցա՞ն։

- Մերոնք չէ, խոզը։

- Բա թուրքերը ո՞նց ընդունեցին։

- Շատ էին կատաղել, ուզում էին լապատկով-բանով ցխեին, բայց դեսպանները չթողեցին, որ խաղաղության ծրագիրը հանկարծ չտապալվի։

- Վե՞րջը։

- Այ էդ վերջն էր, որ համը հանեց։ Խոզն ու բուղեն ուտելով իրար ընդառաջ էկան ու կպան իրար՝ քիթ-քթի, պռոշ-պռոշտի։ Էնպես ստացվեց, որ վերջի կտորը բուղեն կուլ տվեց ու խոզը, որ «դը՛մփ-դը՛մփ-հու՛»-ից արունը տվել էր գլխին, մոռացավ ինչ կարևոր գործով են բերել իրան ու․․․ կատաղեց ու բուղին կերավ։

- Բուղին կերա՞վ․․․

- Բա։ Էդտեղ թուրքերը էլ դեսպան-մեսպան չնայեցին, հասան ու ցխեցին խոզին։

- Բա պայմանագի՞րը։

- Էլ ինչ պայմանագիր, ամեն ինչ հարամվեց։ Թուրքերը լցվեցին մեր կողմը ու սկսեցին ամեն ինչ լղճել։

- Լավ բա էդ անտերը ինչո՞վ վերջացավ։

- Չվերջացավ, էլի ապրեն եվրոպացիները, գոնե մեջ ընկան ու մի կերպ համոզեցին, որ ժամանակավոր հրադադար հաստատվի։

- Ո՞նց համոզեցին։

- Ասին՝ քանի որ էն բուղեն շատ կարևոր բուղա էր, ուրեմն թող հայերը մի 10-15 գյուղ տան ու բարիշեն։

- Բա խո՞զը։

- Դե, էդ նեղ պահին ո՞վ էր խոզին հիշում։

- ՈՒ տվի՞ն։

- Ճարներն ի՞նչ։ Մեկ ա թուրքերը լցվել էին ներս ու էլ դուրս չէին գալու։

- Էդ ի՞նչ մղկտալու բան պատմեցիր, Վաղո։ ՈՒրեմն 15 գյուղ էլ վարի տվի՞ն։

- Գյուղերն ես ասում, էն գյոզալ բրդուճն էլ անիմաստ վարի գնաց։

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3270

Մեկնաբանություններ